
Ռոնալդուի համար պետք է վճարեն այնքան գումար, որ կարողանանք գնել Մեսսիին. Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը էմոցիոնալ պատասխան է տվել թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` այլ ակումբ տեղափոխվելու ցանկությանը: «Արքայական ակումբի» ղեկավարի խոսքերով` պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է իր համար նոր թիմ փնտրել:
«Թող հեռանա: Միայն թե մենք ուզում ենք, որ նրա համար վճարեն այնքան գումար, որ կարողանանք գնել Մեսսիին», – Ֆլորենտինո Պերեսի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը