
Ոստիկանապետի տեղակալի որդին Mercedes-ով բախվել է մեկ այլ Mercedes-ի, հետո մեքենայով մտել է ոչխարի հոտի մեջ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Ա 38 շենքի բնակիչ, 21-ամյա Վարդան Խմելյանը, վարելով Mercedes-Benz C 180 մակնիշի 91 ОQ 001 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արշալույս» ռեստորանային համալիրի և ձիարշավարանի միջև ընկած ճանապարհին բախվել է Երևան քաղաքի Ավան 14 փողոցի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Հակոբյանի վարած նույն մակնիշի 32 ՍՕ 041 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Վ. Խմելյանը հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 8 ոչխար սատկել է: Վթարի հետևանքով մարդկային զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի