Քննիչի «Մերսեդեսը» բախվել է «Ռենոյին». «Ռենոն» գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Դոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես C 280» մակնիշի 55 ՕՕ 552 համարանիշի և «Ռենո Լոգան» Լ 3878 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդեսի» վարորդը եղել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, իսկ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է 33-ամյա Գագիկ Միրզոյանը: Ի դեպ, նրա վարած ավտոմեքենան պատկանում է «Էրո» տաքսի ծառայությանը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մերսեդեսի» բախման հետևանքով տաքսին գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկրարարական ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փորձել են «Մերսեդեսի» վարորդին փոխել, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ կարճ ժամանակում վթարի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:

shanshyan.com

Տեսանյութեր

Լրահոս