Բաժիններ՝

Լևոն Արոնյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց. London Chess Classic

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում է London Chess Classic հեղինակավոր մրցաշարը: Երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենից և դեռևս իր ակտիվում միավորներ չունի:

Կարլսենից 59 քայլ պահանջվեց Արոնյանին հաղթելու համար: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը սպիտակներով զիջել է ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու նակամուրային:

2-րդ տուրի մյուս պարտիաները` Հիկարու Նակամուրա – Վլադիմիր Կրամնիկ, Յուդիթ Պոլգար – Գոուին Ջոնս, Վիշվանաթհան Անանդ – Լյուկ Մքշեյն, դեռ չեն ավարտվել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31