Բաժիններ՝

Գերմանիայի դատախազությունը չի պատժի Մանջուկիչին և Շաչիրիին

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մարիո Մանջուկիչն ու Ջերդան Շաչիրին չեն պատժվի «Նյուրնբերգի» դարպասը խփած գոլերից մեկը յուրահատուկ կերպով տոնելու համար։ Հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ այդ խաղում աչքի ընկած Մանջուկիչը գոլը տոնելիս իբր պատիվ է տվել վերջերս ազատ արձակված խորվաթ գեներալներ Անտե Գոտովինային և Մլադեն Մարկաչին։ Մանջուկիչին միացել է նաև Շաչիրին։

«Հաշվի առնելով միջադեպի ողջ լրջությունը՝ պետք է հայտնենք, որ, այնուամենայնիվ, չկան հիմքեր ենթադրելու, որ ֆուտբոլիստները ցանկացել են ցուցադրել արգելված նացիստական ժեստը», – ասվում է Գերմանիայի դատախազության տարածած հայտարարության մեջ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս