Միլանը ցանկանում է 15-ամյա հարձակվողին հայտավորել Ա սերիայի խաղերին
«Միլանը» պատրաստվում է թույլտվություն ստանալ 15-ամյա հարձակվող Հաչիմ Մաստուրին Ա սերիայի հանդիպումներին հայտավորելու համար։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Կանոնների համաձայն՝ 16 տարին չբոլորած ֆուտբոլիստները իրավունք չունեն հանդես գալ Իտալիայի առաջնությունում, սակայն «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կփորձի վերոնշյալ տաղանդավոր ֆուտբոլիստի համար բացառություն անել։
Նշենք, որ Մաստուրը հանդես է գալիս միլանյան ակումբի երիտասարդական թիմում՝ Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ։ Նրա խաղը տպավորել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, ով կփորձի այս կերպ ուժեղացնել հարձակման գիծը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը