ԿԲ խորհրդի նիստում
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 27-ի նիստում հաստատել է «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջները»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում, «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգն ու ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում:
Խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թ.-ի երրորդ եռամսյակի «Բանբերը»:
Ուժը կորցրած է ճանաչվել «Էսկո Ֆինանս» ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 258 լիցենզիան՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Հաշվառվել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ «Քանաքեռ-Զեյթուն ՎՇ» մասնաճյուղը: