 
                        Մեսսին խաղադաշտ դուրս գալիս չի մտածում Մյուլերի ռեկորդի մասին. Վիլանովա
 
                                    «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է իր որոշումը, ըստ որի` Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Ալավեսի» հետ խաղում Լիոնել Մեսսին չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:
«Ընթացիկ մրցաշրջանում շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները հանգիստ կստանան: Մեսսին մո՞տ է Մյուլերի ռեկորդին: Նա կարող է անել դա, սակայն Լեոն խաղադաշտ է դուրս գալիս ոչ թե այդ նապատակին հասնելու, այլ թիմի օգնելու համար», – Վիլանովայի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ 1972թ.-ին Գերդ Մյուլերը մեկ տարվա ընթացքում դարձել է 85 գոլի հեղինակ: Լեո Մեսսին 2012թ.-ի ընթացքում արդեն դարձել է 82 գոլի հեղինակ և կարող է գերազանցել գերմանացու` հավերժ թվացող ռեկորդը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        