Մովսիսյանն այսօր Ռուսաստանի լավագույն հարձակվողն է. Ալեքսանդր Ամիսուլաշվիլի
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» կընդունի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին։ Այս տուրից առաջ կրասնոդարցիների պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին խոսել է մրցակից թիմի, ինչպես նաև իր թիմակից Յուրա Մովսիսյանի մասին։
««Զենիթը» վտանգավոր է հարձակման գծի իր խաղացողներով։ Նրանց նկատմամբ մենք պետք է առավել ուշադիր լինենք, չի կարելի կորցնել զգոնությունը նույնիսկ մեկ վայրկյանով։ Անպայման կդիտենք «Զենիթի» խաղը, հատկապես՝ հարձակման գծի։ Վերլուծության ժամանակ մարզիչը կասի, թե ինչպես ավելի լավ գործենք Կերժակովի և Հալկի դեմ։
Կարծում եմ, որ այսօր Մովսիսյանը Ռուսաստանի թիվ մեկ հարձակվողն է։ Յուրան ամենաշատ գոլերն է խփել, այդ պատճառով նա լավագույնն է», – ասել է Ամիսուլաշվիլին, ում խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը