
Ըստ ամենայնի, Վարդան Օսկանյանին երկուշաբթի մեղադրանք կառաջադրվի

Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Այդ մասին «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Ըստ ամենայնի, Վ. Օսկանյանին այդ օրը մեղադրանք կառաջադրվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանն իր համաձայնությունն էր տվել, որպեսզի պատգամավորը ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործում ներգրավվի որպես մեղադրյալ՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը: