Պատահարի հետևանքով կա մեկ զոհ

Այսօր՝ ժամը 08:47-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և տեղյակ է պահվել «1-03» ծառայությանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 UO 258 և «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի 55 SS 060 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 1960թ. ծնված Ռոբերտ Ստեփանյանը տեղում մահացել է: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 5 տուժածներ տեղափոխվել են Իջևանի ԲԿ:

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-ի վարորդ՝ Մելիք Օզբանյանը ևս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Իջևանի Բկ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս