Բաժիններ՝

Ո՞վ է Մովսիսյանը. Բրունու Ալվեշ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Բրունու Ալվեշը հարցազրույց է տվել Sportsdaily.ru-ին։ Այս տուրում նրա թիմը հանդիպելու է «Կրասնոդարի» հետ, որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Լրագրողի այն հարցին, թե Ալվեշն ում կառանձնացնի Կրասնոդարի կազմում և արդոք լսել է Մոսվիսսյանի հաջողությունների մասին, պորտուգալացին տվել է բացասական պատասխան։

-Ու՞մ կառանձնացնեք Ձեր մրցակցի կազմում։

-Անկեղծ, դա անելն ինձ համար դժվար է։

-Նույնիսկ Յուրա Մովսիսյանի հաջողությունների մասին չե՞ք լսել։

-Կհիշեցնենք՝ ով է նա։

-«Կրասնդոարի» հարձակվողն է, որ Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակում առաջատար է՝ մեկնարկից հետո դառնալով 9 գոլի հեղինակ։

-Այս արդյունքը խոսում է այն մասին, որ նա ուժեղ հարձակվող է։ Ռուսաստանի առաջնությունում շատ են լուրջ թիմերը, և եթե Մովսիսյանն այդքան հաճախ դառնում է գոլի հեղինակ, ապա դա հենց ակնհայտ խոսում է նրա մակարդակի մասին։ Հետևաբար, մենք նրան լուրջ ուշադրություն պետք է դարձնենք, և, կարծում եմ՝ թույլ չենք տա երկարաձգել արդյունավետության այս շարքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս