Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
Երգչուհի Արփինե Բեկջանյանը շատ քիչ է երևում հեռուստաեթերում: Նույնիսկ կարծիք կար, որ նրա առջև որոշ պատնեշներ դրվեցին, որի պատճառով նա լքեց շոու-բիզնեսը: Ա. Բեկջանյանը երգում է երևանյան ակումբներում: 168.am-ը զրուցեց երգչուհու հետ` պարզելու համար, թե ինչո՞վ է նա այսօր զբաղվում: – Ինչո՞ւ հանդիսատեսն այսօր Արփինե Բեկջանյանին չի հանդիպում եթերում: – Ժամանակին արհեստական արգելակներ ստեղծվեցին, արհեստական […]
«Ցանկացած որոշում պետք է բխի սիրիացի ժողովրդից ու արտացոլի նրա օրինական ցանկությունները: Ոչ մի արտաքին ճնշում չպետք է լինի:
Չինաստանն այսօր էլ հանդես է գալիս լիբիական սցենարի կրկնության դեմ, որի ժամանակ ապստամբները կարող են արտաքին ուժերի միջամտության պայմաններում հասնել իշխող ռեժիմի տապալմանը ու բռնապետության ոչնչացմանը»:
Վերջին հաշվով, տեղի ունեցածը, բացի Ադրբեջանի հակամարդկային ու հակաժողովրդավարական դեմքը ևս մեկ անգամ բացահայտելուց, բացահայտեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տկարությունն ու սնանկությունը:
Սա Ռասմուսենի երրորդ վրացական այցն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռասմուսենն այսօր պետք է մեկնի նաև Վազիանիի ռազմաբազա, ուր և հանդիպելու է վրացի զինվորականների հետ:
Ծովինարի որդին` զինծառայող Վիգեն Հայրապետյանը առաջին հայն էր, որ զոհվեց սիրիական հակամարտության հետեւանքով:
Այդ հարցում իրենց ջանասիրությամբ ընդդիմադիր պատգամավորները հետ չմնացին իրենց իշխանական գործընկերներից:
Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ: Ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը:
«Կարծում եմ, եթե ճիշտ քայլեր արվեն, որոնցից շոշափվող օգուտներ քաղվեն, վերաբերմունքը կարող է փոխվել: Եթե նախագահը ցույց տա, որ նման իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած, վերաբերմունքը միանշանակ կփոխվի»:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն Այսօր` սեպտեմբերի 6-ին հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել:
«Այն, որ վերջին շրջանում Ադրբեջանին հաջողվում է միջազգային կառույցներում էականորեն տրամադրություն փոխել` իր խավիարային դիվանագիտությամբ, իր նավթադոլարներով, դա ևս, կարծում եմ, մեզ` բոլորիս համար ակնհայտ է»:
Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքը փոխանցվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությանը, որի արդյունքում 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կհեռարձակվեն ընկերության կառավարման ներքո գտնվող «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ:
Սա նշանակում է, որ քանի դեռ չեն լուծվել ժողովրդավարության և օրինականության խնդիրները, քանի դեռ Հայաստանում գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ չեն անցկացվել, մրցունակությամբ մենք երբեք չենք կարող առաջատար դիրքեր գրավել աշխարհում: Իհարկե, եթե Սևանի հատակին նավթի հարուստ պաշարներ չգտնվեն։
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում երկու արտագնա հանդիպում կանցկացնի Մալթայի և Բուլղարիայի հավաքականների դեմ։
Լավ, բայց հետո ի՞նչ է լինելու: Դու հետոյի համար պատասխանատո՞ւ ես: Մենք գտնվում ենք խելագար տարածաշրջանում, և ամեն վայրկյան ՌԴ-ն ներքին ցնցումների պատճառով կարող է դուրս մնալ խաղից: Մեզ պետք է ուժեղացնել մեր պաշտպանական համակարգերը:
Վերջին տարիների մեր տնտեսական կենսափորձն ապացուցում է, որ գնաճը բնական աղետների պես անկանխատեսելի է: Անկանխատեսելի է, բայց նաև` հարաճուն ու պարտադիր:
Հայկական զինված ուժերն արդեն ապացուցել են, որ իրենք մարտի դաշտում շատ ավելի ամուր են, քան Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:
Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար:
Հաշվառված միայնակ կենսաթոշակառուին, մանկատան շրջանավարտին կամ այլ սոցիալական իրավիճակում հայտնված բնակարանի խիստ կարիք ունեցող անձին կամ ընտանիքին պետությունը 5-10 տարվա պայմանագրով կհատկացնի սոցիալական բնակարան:
ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան(ԳԱԱ) հայտարարել է, որ կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ:
Հայաստանում ալպինիզմի` որպես սպորտաձև, զարգացման հնարավորություններ չկան: Խորհրդային տարիներին ալպինիզմով զբաղվող բազմաթիվ անհատներ և ֆեդերացիաներ կային, որոնք հոգում էին ոլորտի զարգացման և մարզիկների կարիքները: Այսօր այդ ամենը բացակայում է:
Վրացական ընդդիմությունը խորհրդարանը Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քութայիս փոխադրելու համար խստապես քննադատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Հայկ Բադալյանը, ով դեռևս դպրոցական տարիներից զբաղվում է լուսանկարչությամբ, այսօր հսկայական ֆոտոարխիվ ունի, որի կադրերից յուրաքանչյուրը որևէ երևույթի, մարդու, կյանքի որոշակի դրվագի նկարագիր է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը, և առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հաղթողների անունները կհրապարակվեն նոյեմբերի 1-ին, և կրթաթոշակը կհատկացվի անմիջապես:
Խոշոր հարկատուների ցանկին ազգովի ծանոթանում ենք եռամսյակը կամ քառամսյակը մեկ։ Այնտեղ ծանոթ ու անծանոթ ընկերություններ են, վճարված հարկերի մանրամասն հաշվարկ, և այլն:
Բուսական աշխարհում ևս կան մոխրոտիկներ, աննկատ բույսեր, որոնց բուժիչ հատկությունները պարզապես անգնահատելի են։
ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների եւ աշխատանքների իրականացմանը։