Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:
«Հնարավոր է`արևի ազդեցությամբ աղբի միջի ապակու որևէ կտոր, որը թեք անկյան տակ հայելու դեր է կատարում, առաջացրած լինի կրակ: Իսկ այդ սահմանամերձ տեղում ցորենի և գարու հնձած չոր դաշտեր են, և մի փոքր բան է պետք, որ կրակ բռնկվի: Ես չեմ կարծում և չեմ լսել, որ ինչ-որ մեկը միտումնավոր կրակ կպցնի: Կամ ինչի՞ համար և որպես ի՞նչ պետք է վառեն այդ ամայի դաշտերը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ` Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն, Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ վերջերս կատարված հարցումները ցույց են տվել, որ ծնողների 90%-ը պատրաստ է, օրինակ, 3000 դրամ տալ երեխային՝ սրճարան գնալու համար, սակայն գիրք գնելու համար այդքան գումար տրամադրող ծնողների քանակը կազմում է մեկ տոկոս:
Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում:
Հայերեն և վրացերեն լեզուներով պաստառներով, որոնց վրա գրված է եղել` «դադարեցրեք բռնությունը», «Ազատ արձակեք Մելիք Ռայիսյանին», «Դադարեցրեք ազգային թշնամություն սերմանել Ջավախեթիում» և այլն, ակտիվիստները քայլերթ են կազմակերպել Ախալքալակի շրջանային դատարանից մինչև վարչական շենք:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասել է, որ Հայաստանի արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ։
Որևէ իրադարձություն, երևույթ, լուսանկար «հավանելը» կամ, ինչպես ընդունված է Facebook-ում՝ «Like»-ելը կարող է դառնալ քննարկումների, բամբասանքների, նույնիսկ՝ վիճաբանությունների ու հաշիվներ մաքրելու առիթ: … եթե իշխանական «տուսովկային» որևէ մեկի «Like»-ը կասկածելի թվա, դա կարող է ունենալ նաև շոշափելի հետևանքներ. սկսած աշխատանքից ազատելուց՝ մինչև ֆինանսական խնդիրներ:
Ձեզ ենք ներկայացնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի Կուբան – Վոլգա հանդիպման ժամանակ Արազ Օզբիլիս մասնակցությամբ դրվագներով տեսահոլովակը
Թե ինչպես են Մոսկվայից երևում Հայաստանում տեղի ունեցող պարադոքսալ երևույթները:
Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Ավստրիան այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ գործում է ընդհանուր զինապարտության մասին օրենքը (պարտադիր զինվորական ծառայությունը պահպանվում է Դանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Թուրքիայում, Ֆինլանդիայում ու Շվեյցարիայում):
Երևանի համայնքների հեռավորությունից կախված, գյուղմթերքի գները տարբեր են: 168.am-ը փորձեց պարզել, թե քաղաքի տարբեր հատվածներում վաճառվող մրգերի գները որքանո՞վ են ձեռնտու գնորդներին:
Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
«Բազմաթիվ համայնքներում անգամ կրճատվել են գրադարանավարի հաստիքները, մինչդեռ տվյալ համայնքների ղեկավարները գրադարանավարին տրվող աշխատավարձով կարող են, օրինակ՝ իրենց Ջիպի ակը փոխել»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-409 դրամով և վաճառվում է 410,25-412 դրամով:
Թիվ 156 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության օրը հարևանների ահազանգերին պատշաճ և ժամանակին չարձագանքելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն այն է, որ իշխանության և ընդդիմության մեջ գրեթե տարբերություն չկա: Դրսևորումների առումով նրանք տարբերվում են, սակայն բովանդակությունը, կարծես, նույնն է: Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ավտորիտար են այնքան, որքան հնարավոր է լինել ժողովրդավարության կեղծ շղարշի տակ:
«Մենք ուզում ենք, որ այդ ծրագիրը շարունակական բնույթ կրի, և եթե ֆինանսավորում ունենանք,այլ գիտնականների էլ կարող ենք հրավիրել: Նախատեսվում է հրավիրել ևս մեկ գիտնականի, ում հետ ունենք նախնական պայմանավորվածություն: Մնում է լուծել ֆինանսական հարցը»:
«Միլանի» սպորտային տնօրեն Արիեդո Բրայդան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե ինչու է Անտոնիո Կասանոն խնդրել տեղափոխվել «Ինտեր»:
Թանկ է նաև, այսպես ասած՝ «խառը» կանաչին. մեկ կապ կանաչին այսօր շուկայում արժեր 200-400 դրամ: Տարբեր տեսակի կաղամբի գները 60-120 դրամ էին, իսկ սմբուկի 1 կգ-ն արժեր 60-100 դրամ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:
«Օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են օպտիմալացնելու համար այն բոլոր տիպի հաշվետվությունները, որոնք տրվում են հարկային մարմնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Կրոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե Ոստիկանությունում կեղծ ահազանգերի հեղինակները հիմնականում «ծալապակասներ» են:
Հայաստանի ժողովրդագրական ու լեզվամշակութային վիճակով մտահոգ հասարակական կազմակերպություններից մեկը հայտարարություն է հրապարակել, որով իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի երկու հատվածների՝ արևմտահայերի ու արևելահայերի միջև օրեցօր խորացող լեզվական ու մշակութային անջրպետվածության կապակցությամբ:
«Դուք ինձանից լավ եք ինֆորմացված` վերադարձել է, ո՞ւր է գնացել, ի՞նչ նպատակով: Խիստ անձնական հարցեր եք տալիս: Հա ի՞նչ` վերադարձել է: Ես ասում եմ, որ նա հանրապետությունում չէ: Դուք տեղյա՞կ եք, ե՞րբ է վերադարձել, ե՞րբ է գնացել: Ես գիտեմ, որ ինքը հանրապետությունում չէ: Մնացած բոլոր ասեկոսեներն ինձ համար ասեկոսեներ են»:
Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է «Ֆրանս Տելեկոմ» Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է «Orange Մոլդովա» ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում «Orange Բիզնես Ծառայություններ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
«Չեք պատկերացնում՝ ինչքան նորություններ են ավելացել: Անգամ մտադրված էի դռան շեմս փոխել, քանի որ նորությունների համար էլ տեղ չկա: Այդ նորությունները բազմաբնույթ են՝ սկսած նրանից, թե ինչպե՞ս են իշխանության գլխում կանգնած մարդիկ հասել դրան, ինչպիսի՞ կապերի մեջ են եղել, ի՞նչ փողեր են տարվել, որտե՞ղ են հայտնվել: Մի խոսքով, քսան տարվա անկախ Հայաստանի ամենադաժան անցքերն ամբողջությամբ»: