Բաժիններ՝

«Որպես ի՞նչ պետք է վառեն այդ ամայի դաշտերը»

Երեկ` օգոստոսի 27-ին, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանց վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Դեբեդավանի գյուղապետից, սակայն վերջինս այս օրերին բուժզննման նպատակով գտնվում է Երևանում, ուստի նրա փոխարեն՝ 168.am-ի հարցերին պատասխանեց Դեբեդավանի գյուղապետարանի հաշվապահ Արսեն Բաբաջանյանը:

«Հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան ժամը 11:00-ին: ԱԻՆ փրկարար ծառայությունից 2 մեքենա էր եկել, և գյուղի ժողովրդի, Ոստիկանության աշխատակիցների, սահմանապահ զինվորների աջակցությամբ հրդեհը հանգցրել են: Ժամը 16:00-ին հրդեհը մարված է եղել: Ըստ իս`հրդեհի համար որևէ դրդապատճառ չի եղել, որովհետև այնտեղ մի քիչ աղբ է եղել: Հնարավոր է`արևի ազդեցությամբ աղբի միջի ապակու որևէ կտոր, որը թեք անկյան տակ հայելու դեր է կատարում, առաջացրած լինի կրակ: Իսկ այդ սահմանամերձ տեղում ցորենի և գարու հնձած չոր դաշտեր են, և մի փոքր բան է պետք, որ կրակ բռնկվի: Ես չեմ կարծում և չեմ լսել, որ ինչ-որ մեկը միտումնավոր կրակ կպցնի: Կամ ինչի՞ համար և որպես ի՞նչ պետք է վառեն այդ ամայի դաշտերը»,- ասաց Արսեն Բաբաջանյանը:

Իսկ ինչ վերաբերում է այն վարկածին, թե հնարավոր է՝ հրդեհը բռնկվել է սահմանամերձ Վրաստանի կողմից, ապա Արսեն Բաբաջանյանն ասաց. «Որպես հայ վրացի` վրացիների հետ կապված ազգային խնդիրներ չեն եղել: Հողերի խնդիրներ Սովետի ժամանակվա քարտեզի պատճառով են եղել: Հիմա յուրաքանչյուրն իր քարտեզն էր բերել, և համայնքների միջև տարաձայնություններ են առաջացած եղել: Որպես Վրաստանի և Հայաստանի քաղաքացի՝ վրացիների և Դեբեդավանի բնակիչների միջև հողերի սահմանների խնդիրներ չեն եղել: Եղել է պետական խնդիր, որն, ինչքան գիտեմ, դեռ կիսատ է և վերջնական լուծում չի ստացել: Մեկն ասել է`իմն է, մյուսն էլ ասել է, թե`չէ, իմն է»:

Հիշեցնենք, որ Դեբեդավանը ՀՀ սահմանամերձ գյուղերից է և մոտ 10 կմ ընդհանուր սահման ունի Վրաստանի հետ: Դեբեդավան գյուղի գյուղապետ Վանյա Դամիրչյանն այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Պատահմո՞ւնք է, թե՞ իսկապես եղանակն է պատճառը, գյուղի այգիները «պաժառ» են ընկել: Կրակը տարածվել է Վրաստանի կողմից: Դեբեդավանի զինվորական ուղեմասից այն հասել է գյուղի մոտակա այգիները: Շուրջ 20 հա հողատարածք է այրվել, ահագին էլ ծառեր են վառվել: Հրշեջների և բնակիչների ուժերով կրակը մարվել է:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս