
Բրայդան Կասանոյից պատասխան է պահանջում

«Միլանի» սպորտային տնօրեն Արիեդո Բրայդան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե ինչու է Անտոնիո Կասանոն խնդրել տեղափոխվել «Ինտեր»:
«Նա համառորեն խնդրում էր վաճառել իրեն: Այդ հարցով նա դիմել է մեկ անգամ, 5 անգամ, 10, 100… Մինչև ամեն ինչ հասավ այն աստիճանի, որ մենք ուրիշ ոչինչ անել չէինք կարող:
Ակնհայտ էր, որ ինչ-որ բան այն չէ: Ես հանդիպեցի նրա հետ, բայց նա այդպես էլ չբացահայտեց իր հեռանալու ցանկության պատճառը:
Ամեն ինչ խճճված էր: Կյանքում խնդիրներ են լինում, որ կարելի է լուծել կամ հակառակը, բայց նա պետք է հստակեցներ ամեն ինչ»,-Բրայդայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը