
Մահվան ելքով ավտովթար Ջերմուկում

Այսօր` օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ` 62-ամյա Միսակ Խաչատրյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 56 ՏՍ 010 համարանիշի ավտոմեքենան, Ջերմուկ քաղաքի սկզբնամասում` Ազատամարտիկների հուշարձանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ, վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ` Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը: