Եվս երկու տուժող ճանաչել է մի շարք կողոպուտների հեղինակին

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված  Ժենյա Ե.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին նույն շենքի  մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:

Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի  գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:

Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951 թ ծնված  Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսին իրենց  շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը ոստիկանություն է դիմել նաև 1982 թ. ծնված  Արմինե Ռ.-ն. նա նույնպես  հեռուստահաղորդումից ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսի 25-ին Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:

Ստեփան Բ.-ն ձերբակալված է:

Հարուցված քրեական գործի նախաքննոթյունը շարունակվում է:

 

Տեսանյութեր

Լրահոս