Խաչատուրովը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցությանը

Այսօր՝ օգոստոսի 28-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031