
Սյունիքի մարզի դատախազը ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար:
Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից: