Բաժիններ՝

«Ֆրանս Տելեկոմ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը վաղը կներկայացնի «Orange Արմենիա»-ի նոր տնօրենին

2012թ. սեպտեմբերի սկզբից «Orange Արմենիա» ընկերության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ֆրանսիս Ժելիբտերը:

Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է «Ֆրանս Տելեկոմ» Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է  «Orange Մոլդովա» ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում «Orange Բիզնես Ծառայություններ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի  պաշտոնը:

Վաղը` օգոստոսի 29-ին, «Orange Արմենիա»-ի ներկայիս տնօրեն Բրունո Դյութուան, որը ղեկավարում է ընկերությունը 2009թ. հունվարից, և երեկ երեկոյան Երևան ժամանած «Ֆրանս Տելեկոմ-Orange» Խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը կներկայացնեն նոր տնօրենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031