
Ընդամենը օպտիմալացո՞ւմ

«Օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են օպտիմալացնելու համար այն բոլոր տիպի հաշվետվությունները, որոնք տրվում են հարկային մարմնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«2013թ. հուվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը նպատակաուղղված է պարզեցնելու համար գործատուների կողմից տրվող հաշվետվությունները: Գործատուները, որպես կանոն, բավականին ժամանակ են ծախսում հաշվետվություններ լրացնելու համար, ռեսուրս են ծախսում տարաբնույթ հաշվետվությունները տարատեսակ մարմիններին հանձնելու վրա: Այդ բարեփոխումների շրջանակներում միավորելով վերոնշյալ օրենքները»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:
Նույն տեսակետն արտահայտեց նաև ասուլիսին ներկա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունը միավորել է եկամտահարկի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները: «Օրենքում կատարված փոփոխություններն առանձին որոշում չէ, այլ լայն կենսաթոշակային բարեփոխումներին ուղղված որոշում, որը ենթադրում է էական փոփոխություն՝ գործատուների հաշվետվողականության տեսակետից, փոփոխություններ՝ հաշվառման տեսակետից, միասնական տեղեկատվական համակարգերի տեսակետից և այլն»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Զարմանալին այն է, որ հավաստիացնելով, թե որևէ մեկի աշխավարձը չի պակասի, և գործատուներն էլ չեն տուժի՝ ֆինանսների նախարարը նշում է, որ գործատուներին հրահանգվում է իրենց աշխատողների անվանական աշխատավարձերը բարձրացնել։