Բաժիններ՝

Քամին էլ տանիքը տարավ

«Քամին էլ տանիքը տարավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղվարդցի Արմեն Մկրտչյանը, ով արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։
Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։

Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու՝ Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա: Ըստ «Ա1+»-ի՝ ծնողները տանջվում են, քանի որ չեն կարողանում օգնել իրենց որդուն՝ ֆինանսական միջոցների իսպառ բացակայության պատճառով։

16 ամյա Հովհաննես Մկրտչյանը դպրոց չի հաճախում, երազում է առողջանալու մասին։ Ժամանակին հայրը երազում էր որդուն տեսնել հայկական բանակի զինվորի հագուստով։
Իր հիվանդության լրջությունը գիտակցում է նաև Հովհաննեսը. նա ուզում է առողջանալ և օգնել ընտանիքին։

Մկրտչյանների ընտանիքը պատրաստ է գրավ դնել կամ վաճառել իրենց կիսակառույց տունը, սակայն նրանք անգամ տան նախագիծ էլ չունեն։

Մկրտչյանները բացի Հովհաննեսից, 2 դուստր էլ ունեն, ինչպես նշում է ընտանիքի հայրը, իր աղջիկներն ավարտել են դպրոցը,բայց չեն կարող շարունակել իրենց ուսումը,որովհետև անապահով ընտանիք են։

Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը անապահովության նպաստն էր,որից էլ արդեն 1 ամիս է զրկված են։

Բժիշկները խորհուրդ են տվել Հովհաննեսի բուժումը շարունակել արտերկրում՝ երեք ամսվա ընթացքում։

Բուժման համար անհրաժեշտ գումարը կազմում է 14.000 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս