
Հրաժարվել է հայցից` ընդդեմ Փաստաբանների պալատի

2012թ. մայիսի 30-ին քաղաքացի Ալետա Դանղյանը դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ՀՀ Փաստաբանների պալատի 07.05.2012թ. 16-րդ նիստի որոշումը չեղյալ ճանաչվի, և իրեն թույլատրվի մասնակցել փաստաբանների որակավորման քննություններին: Թվում է, որ հակասությունը կողմերի միջև այնքան մեծ է եղել, և տեղի ունեցած անարդարությունը` այնքան ծանր, որ Ա. Դանղյանը դիմել է դատարան` վիճարկելու իր հանդեպ կայացված որոշումը: Սակայն այսօր` հուլիսի 27-ին, դատարանի կողմից հրապարակված վճռից պարզ է դառնում, որ Ա.Դանդյանը հուլիսի 20-ին հրաժարվել է հայցից, որի հետևանքով քաղաքացիական գործը կարճվել է: Հարց է առաջանում, ինչո՞ւ էր դիմել և մուծել պետական տուրք, եթե պետք է հրաժարվեր հայցից: