Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ դժգոհություններ են հայտնել Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ ներդրումային առաջարկների կամ դրանց բացակայության մասին են խոսել վարչապետի հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչի՞ց են դժգոհել դեսպանները, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չգիտեմ, վարչապետն ասեց՝ կկոնկրետացնեն աշխատակազմերի մակարդակով: Մեր նախարարությունում այդպիսի առաջարկ չի եղել»:

Անդրադառնալով կառավարության կողմից գործարար իշխանավորներին արտոնությունների տրամադրմանը, մասնավորապես՝ ՀՀ նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ ներկրվելիք ապրանքների համար ԱԱՀ-ի վճարը 3 տարով հետաձգելու արտոնություն տրամադրելու հետ կապված, Կ.Ճշմարիտյանը կոչ արեց, շատ չսևեռվել նման խնդիրների վրա. «Էական չի, թե ումն է: Դա հավերժ չի: եթե այսօր ինչ-որ մեկինն է ու լավն է, կարող է 15 տարի անց ինչ-որ մեկը գնի ու ավելի լավը լինի»:

Ըստ նրա՝ նախկինում էլ բազամթիվ ընկերությունների արտոնություններ են տրվել և դրանցից ոչ բոլորն են կապված իշխանությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս