![](/banners/BeFunky-design.jpg)
Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից, սննկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից․ Վլադիմիր Մարտիրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/Vladimir-Martirosyan-4.jpg)
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկացեք և ֆիքսեք: Հատ ու կենտ են ոչ միայն Հայաստանի այլ նաև ողջ մարդկության պատմության մեջ այնպիսի կառույցները, որոնք ունեն հազարամյա ինտիտուցիոնալ պատմություն՝ ինչպիսին ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Մեր եկեղեցին հայ ժողովրդի ողջ պատմության հիշողության կրողն ու պահպանողը լինելուց բացի նաև հայկական պետությունների ինստիտուցիոնալ հիշողության կրողն է: Չկա և չի եղել այլ ազգային հազարմյա ինստիտուտ, որը կարող է համատեղել աշխարհիկ և հոգևոր արժեքաբանությունը և մրցակցել նրա հետ: Չկա և չի կարող լինել թեոկրատական որևէ ձգտում, այլ կա և միշտ եղել է աշխարհիկ և հոգևոր իշխանության փոխադարձ փոխլրացման հոգևոր և քաղաքական մշակույթ, երբ այդ փոխլրացումն անհրաժեշտ է հանուն ազգային գերակայությունների:
Այդ գերակայությունները մսխած և փոխլրացման սկզբունքը մերժած այս իշխանություններին այդ վերը նշված ինստիտուցիոնալ հիշողությունը արձանագրելու է որպես քինախինդ փոքրհոգության մի փոշու մանր հատիկ, որն ավելի արժանի է մոռացության քան լավ կամ վատ հիշատակման:
P.S. Այս իշխանության քաղաքական պղծության առաջին արարը սկիզբ առավ Վեհարանից և այն օկուպացնելուց: Սրանց սննկացման և բացառման սկիզբը ևս սկսվում է Վեհարանից»: