![](/banners/BeFunky-design.jpg)
53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/kalanq23.jpg)
Իրացնելով ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին՝ Առափի գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի մոտ, հայտնաբերվել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Ախուրյանի բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 53-ամյա մի տղամարդ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, թմրանյութի նմանվող զանգված: Գյումրեցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, գտել է կամրջի մոտից և պահել անձամբ օգտագործելու համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: