Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա

168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին այդպիսով Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:

Ի դեպ, մամուլում բազմիցս գրվել է Վլադիմիր Կարապետյանի կնոջ և Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խիստ մտերիմ հարաբերությունների, ինչպես նաև 2018-ի հեղափոխություն կոչվածում այդ զույգի դերակատարման մասին: Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով էլ Վլադիմիր Կարապետյանի 25-ամյա դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն էր նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:

Պատահական չէր նաև Վլադիմիր Կարապետյանին սկզբում՝ Ուկրաինայում, այնուհետև՝ համատեղության կարգով Մոլդովայում (նստավայրը՝ Կիև) դեսպան նշանակելը:

Կարապետյանը 2018-ին, լինելով արդեն Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ, կոորդինացնում էր նաև որոշ հարաբերություններ, այդ թվում՝ «հեղափոխության» աջակից և «փայատեր»՝ Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկու հետ՝ մասնավոր հանդիպումների միջոցով:

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ ԶԼՄ-ները 2022թ. տեղեկացրել էին, որ Փաշինյանի զարմիկ, ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանն էլ էր 2021 թվականից տեղափոխվել Ուկրաինա, որտեղ լուրջ բիզնես էր հիմնադրել:

Ըստ «Հրապարակի» տեղեկությունների` Սիփան Փաշինյանն Ուկրաինայում ոչ միայն բուքմեյքերական ընկերություն էր բացել, այլև լվացող և կենցաղային նյութերի արտադրամաս էր բացել, որը գտնվում է մայրաքաղաք Կիևից քիչ հեռու:

Ինչևէ, 168.am-ի նույն աղբյուրների համաձայն, Իտալիայում ՀՀ ներկայիս դեսպան Ծովինար Համբարձումյանն աշխատանքը կշարունակի Կիպրոսում, իսկ ահա Ուկրաինայում ՀՀ դեսպան կնշանակվի Փաշինյանի աներձագը, Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Վերջինս, ինչպես ասում են ԱԳՆ մեր աղբյուրները, արդեն բավական ունեցվածք է կուտակել, և եկել է «թռնելու» ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս