Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության թեման, քննարկումը կանցկացվի դռնփակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիից ստացված հաղորդագրությունը։

«Մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով փակ խորհրդակցություններ կանցկացվեն արտասովոր թեմայով․ խորհուրդը կլսի ՄԱԿ-ի զինադադարի վերահսկման մարմնի (UNTSO) ղեկավարի զեկույցը։ Սա ՄԱԿ-ի ամենահին խաղաղապահ առաքելությունն է և միակը հենց պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,- հայտնել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի այդ կառույցի ներուժն այժմ մեծ պահանջարկ ունի, մասնավորապես, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031