Շուրջ 1 տարում Թուրքիայի իշխող կուսակցությունը 6.4 մլն ձայն է կորցրել

Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի մարտյան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ում են տվել իրենց ձայնը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ՏԻՄ ընտրություններում կորցրել է 6.4 մլն ձայն:

Վերոնշյալ 6.4 մլն ձայնը կուսակցությունների մեջ բաժանվել է հետևյալ կերպ. շուրջ 1.3 մլն-ը եղել է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակության» (ԺՀԿ-CHP) օգտին, իսկ շուրջ 1 մլն-ը՝ ընդդիմադիր «Նոր բարօրության կուսակցության» (Yeniden Refah Partisi):

Համապետական ընտրություններում ԱԶԿ-ի օգտին գրանցված 450.000 քվե էլ ՏԻՄ ընտրություններում բաժին է հասել իշխող կուսակցության հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP):

Շուրջ 500.000 մարդ էլ քվեարկել է այլ կուսակցությունների օգտին, իսկ 3 մլն-ն ընդհանրապես չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Հիշեցնենք, որ 2023-ի ընտրություններում ԱԶԿ-ի օգտին քվեարկել էր 18.6 մլն մարդ:

Տեսանյութեր

Լրահոս