«Ես նվեր եմ էլի… Թանկարժեք նվեր եմ». Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է պատրաստվում նշել Ամանորը: Ի պատասխան` նա ասաց, թե տոները անցկացնելու է ընտանիքի հետ միասին Ծաղկաձորում: Մեր հարցին, թե ի՞նչ է նվիրելու կնոջը, երեխաներին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես նվեր եմ էլի… Թանկարժեք նվեր եմ»:

Ս. Ալեքսանյանի հետ զրույցին միջամտեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով ՀՀԿ-ական պատգամավորի հետ վաղուց «եկեղեցիով քուր-ախպեր էր դարձել»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը Հեղինե Բիշարյանի ձեռքը բռնած նրան օգնում էր աստիճաններից իջնել:  «Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ»,-պարզաբանել էր Ս.Ալեքսանյանը:

Այսօր էլ Հեղինե Բիշարյանը այսօր էլ փորձեց օգնել «եղբորը»՝ հորդորելով մեզ նրան շատ հարցեր չուղղել: «Ի՞նչ եք ուզում Ալեքսանյանից, հզոր բարերարից ի՞նչ եք ուզում»,-հեռվից լսվեց Հեղինե Բիշարյանի ձայնը: Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե Ալեքսանյանն իրեն Նոր տարվա տոների առիթով նվերներ չի՞ անում: «Երբեք չի արել, բայց որ անի, չեմ մերժի, կվերցնեմ»,- պատասխանեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Ալեքսանյանն էլ իր պատրաստակամությունը հայտնեց նվեր անելու՝ ասելով. «Թող ինքը ասի ի՞նչ ա սիրում, ես նվիրեմ»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս