Դավութօղլուն Երևան է ժամանել անսպասելի ուղեկիցներով. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ու նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 09.30-ին:

Թերթն ընդգծում է, որ Դավութօղլուին ուղեկցող պատվիրակությունում կան անակնկալ անուններ: Խոսքը գնում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և Yeni Şafak թերթի հոդվածագիր Մարկար Եսայանի մասին:

Սակայն հիմնական անակնկալն այն է, որ Դավութօղլուի պատվիրակության կազմում ընդգրկվել է Քոնյայում ծնված և ներկայումս Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Սամսոն Օզարարաթը: Թերթը նրան բնութագրում է որպես 1990-ական թվականներից ցայժմ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման փորձերին իրազեկ մարդ:

Թերթն ուշադրություն է հրավիրել, որ Դավութօղլուին Երևանում դիմավորել են բողոքի ակցիաներով:

22501761

Տեսանյութեր

Լրահոս