Իրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեի և այլ ռազմական ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031