Այսօր Տեղն է, վաղը՝ Գորիսը, մյուս օրը՝ Երևանը
Ողբերգություն է, երբ պետության առաջնորդը թշնամի պետության հետ ընդհանուր սահմանը պատկերացնում է առանց դիրքապահ զինվորի, պատրաստ է նրան փոխարինել սահմանապահով, ինչպես, ասենք, հայ-վրացական սահմանին, և ենթադրել, որ այդպիսով խաղաղություն կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Հողի արժեքն ու գինն իմացող ցանկացած ոք կփաստի ճիշտ հակառակը՝ քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն է։ Երբ այդ զինվորը նահանջի կամ չկրակելու հրաման է ստանում, այդտեղ էլ խաթարվում է խաղաղությունը։
Այս վարչախումբը մերկ ու անզեն է թողել մեր սահմանները թշնամու հետ, դա արել է հետևողականորեն, և հետպատերազմյան հարյուրավոր զոհերը, այդ թվում՝ Տեղ գյուղի դիրքերում օրեր առաջ մեր չորս նահատակները, իշխանախմբի անգործության հետևանք են։ Պատերազմից հետո, փոխանակ Ադրբեջանի հետ սահմանագիծն ուժեղացնելու, ամրակայելու, լրացուցիչ դիրքապահ զորամասեր և հենակետեր կառուցելու՝ Փաշինյանը սկսեց խոսել բանակային զորամիավորումները սահմանապահ զորքերով փոխարինելու մասին։ Երբ Սյունիքում և Գեղարքունիքում թշնամին խոր թիկունք էր մխրճվել, Փաշինյանը հայտարարում էր, թե բանակի փոխարեն՝ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը պետք է հսկեն Ադրբեջանի հետ սահմանը։
Մանրամասները՝ տեսանյութում