Փրկարարները 2 գյուրզա, 3 սահնօձ և 1 իժ են տեղափոխել անվտանգ տարածք

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 21-23-ը 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ օձերը նկատվել են մասնավորապես Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031