
Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։
«Ես խոսեցի Դերեկ Շոլլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին տեղի ունեցած երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվեցին ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել է Կոբախիձեն X-ում: