Բաժիններ՝

«Ոսկե ծիրանի» հաղթողները. մրցանակ ստացավ նաև ադրբեջանցու ֆիլմը

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թանտրոնում ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, որտեղ ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Մրցույթի առաջին օրվանից ֆավորիտներն ակնհայտ էին. լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել սերբական «Պարունակներ» ֆիլմը (ռեժ.` Սրջան Գոլուբովիչ):

«Արծաթե ծիրան»-ին արժանացավ իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», իսկ ժյուրիի հատուկ մրցանակը բաժին հասավ թուրքական «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին:

Վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակիր դարձավ Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վեջին ծովահենները» ֆիլմն, իսկ հատուկ մրցանակը տրվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին: Հայկական համայնապատկեր անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն, իսկ «Արծաթե ծիրան»-ը տրվեց «Սարոյանլենդ» ֆիլմին  (ռեժ,` Լուսին Դինք):

Կարճամետրաժ «ԿՈՐԻԶ» ֆիլմերի մրցութային շարքում գլխավոր մրցանակին արժանացավ «Բարի գալուստ և ցավակցում ենք» իսրայելական արտադրության, իսկ ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացան լեհական «Մայրը» և ադրբեջանցի ռեժիսորի՝ գերմանական արտադրության «Դագաղագործի ճոճանակը» ֆիլմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս