Բաժիններ՝

Ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմը ներկայացվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին (տեսանյութ)

«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր հանդիսատեսին ներկայացվեցին կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում` ադրբեջանական «Դագաղագործի ճոճանակ» ֆիլմը: Այն պատմում է Յաղուբի ու իր չափահաս որդու` Մուսայի մասին, ովքեր ապրում են քաղաքակրթությունից հեռու ամայի մի վայրում: Շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ՝ միայնությամբ միմյանց նման հայր ու որդին իրենց առօրյան աշխատանքով են լցնում: Մուսան, լինելով մտավոր հետամնաց, օգնում է հորը` դագաղներ պատրաստելու հարցում, բայց, չնայած հիվանդությանը, անփութության հետևանքով երբեմն-երբեմն ենթարկվում է Յաղուբի ձեռքի դաժան հարվածներին: Երբ ախտորոշվում է, որ Մուսան  մահացու հիվանդ է` ուռուցք ունի, հայրը որոշում է  որդուն հաճելի անակնկալ մատուցել:

Ciran444

Կարճամետրաժ հաջորդ ֆիլմը Պաբլո Ասինոյի իսպանական արտադրության ֆիլմն էր` երիտասարդ սիրահարների մասին, ովքեր հանդիպել էին պարապելու նպատակով, և դատարկ տունը նրանց կրքերի արթնացման խթան կարող էր դառնալ:

Ciran444445

Կարդացեք նաև

Արթուրո Սաբոյայի «Օրորոցային» ֆիլմի հերսուհին էլ խելագարության գիրկն էր ընկել իր մայրական սիրո ու կարոտի պատճառով: Որդու բացակայությունը հերոսուհին փորձում էր լրացնել ծանոթներից մեկի միջոցով: Լինելով անգրագետ՝ կինը բազմիցս խնդրում էր երիտասարդ տղային իր համար ընթերցել որդու տասը տարվա վաղեմության նամակը, ինչը և  դառնում է նրանց մտերմության պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս