Բաժիններ՝

Երեւանում Վիքի վորքշոփ կանցկացվի

Կիրակի՝ սեպտեմբերի 16-ին, «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում կազմակերպվում է հերթական վիքի-վորքշոփը՝ Վիքիպեդիայի համալրման նպատակով։ Միջոցառմանը կարող է մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման։ Համացանցը և համակարգիչները ապահովված են։ Այս մասին 168.am-ից տեղեկացնում են «Վիքիմեդիա Հայաստան»-ից:

Միջոցառման ժամանակ Վիքիպեդիայում (կամ այլ քույր նախագծերում) խմբագրումներ կատարել ցանկցաողները կարող են միմյանց օգնել կամ պարզապես խմբագրել միասին և զրուցել այլ վիքիպեդիացիների հետ։

Նշենք, որ սեպտեմբերի 8-9-ը  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն էր Հայաստանում: Այն իր բնույթով  առաջին միջազգային կոնֆերանսն էր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Միջոցառման նպատակն է` աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ հեղինակների շարքերն ազատ հանրագիտարանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս