Բաժիններ՝

Հայաստանի պետական պարտքը այս տարի կգերազանցի ՀՆԱ-ի 52%-ը. Համաշխարհային բանկ

Հայաստանի պետական պարտքը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, իսկ 2016 թվականի արդյունքներով կհասնի 52.2%-ին։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը հրապարակվել է երեկ Կիևում։

Ըստ ՀԲ կանխատեսումների՝ հաջորդ երկու տարիներին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի. 2017-ին՝ 51.5%, 2018-ին՝ 50.04%:

Նույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ իրական աճը 2015-ին կազմել է 3%, իսկ 2016-ին աճի տեմպը կլինի 1.9%։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ՀՀ պետբյուջեով այս տարվա համար կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930