«Եթե «պոլի փետ» ուղարկենք Մամեդյարովի հետ հանդիպմանը, միևնույն է` նա հաղթած կգա». Ազատ Արշակյան

«Արտաքին գործերի նախարարությունը թանկարժեք հաճույք է. որևէ երկիր, որն ուզում է անվտանգ և ներկայանալի ներկա լինի միջազգային հարաբերություններում, ապահովի իր անվտանգությունը, անպայման պետք է ունենա շատ ազդեցիկ Արտաքին գործերի նախարարություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պետք է համալրված լինի բարձրորակ, արհեստավարժ  մասնագետներով և գործին նվիրված մարդկանցով. «Ցավոք սրտի, ՀՀ ԱԳՆ-ն հովանավորյալների որջ է: Հենց սկզբից այդպես է եղել: Ես այն ժամանակ Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալն էի Վարդան Օսկանյանի հետ: Պետք է ասեմ, որ շատ տխուր էր իրավիճակը, որովհետև կադրերով համալրելու համակարգը, մեղմ ասած, կոռուպցիոն էր: Բավական թույլ Արտաքին գործերի նախարարություն ունենք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ա. Արշակյանն այդ հանդիպումից ոչինչ չի սպասում.

«Ես ոչ մի արդունքի չեմ սպասում, ու կարծում եմ՝ դա շատ լավ է, ոչինչ պետք չէ փոփոխել: Ստատուս-քվոն շատ հարմար է, այս ստատուս-քվոն, որ կա, դա իսկականն է, մնացած բոլոր կարգավիճակները, որ կարող են լինել, դրանք այլընտրանք են: Մեր Արտաքին գործերի նախարարության խնդիրն է՝ ոչինչ չփոխել, բայց ընդունել այն բանաձևը, որը մեզ առաջարկում են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող պետությունները:

Կարդացեք նաև

Մեր ԱԳՆ-ն լավը չէ, բայց բարեբախտություն է, որ հաղթողները, գերհզոր պետությունները շահագրգռված են, որ մեր երկիրը վերադառնա իր տեղը: Եթե «պոլի փետ» ուղարկենք Մամեդյարովի հետ հանդիպմանը, միևնույն է՝ նա հաղթած կգա: Մեր ԱԳՆ-ում պոլի փետ շատ կա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս