Ամերիկացիները ինովացիոն պայուսակներ են մշակել
Ամերիկյան Woolrich մակնիշը թողարկել է Parka Bag բազմագործառութային պայուսակի տարբերակ: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղակագրում, որն օգոստոսի 10-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Մոդելը բաղկացած է երկու մասից, որոնց միջեւ կարելի է դնել կարդիգան կամ բաճկոն: Չափերի եւ ձեւի շնորհիվ պայուսակը հեշտությամբ է դրվում ճամպրուկի վրա, իսկ կոճկովի փոկի միջոցով՝ ամրացվում է ճամպրուկի շարժական բռնակին:
Պայուսակները ներկայացված են մի քանի գույներով՝ կարմիրից մինչեւ մուգ կապույտ եւ սեւ: Նորույթները վաճառքի կհանվեն հոկտեմբերին եւ կներկայացվեն մակնիշի կայքում: Դրանց գներն առայժմ չեն հայտնում: