Բաժիններ՝

15 կարճ խորհուրդներ, որոնք կօգնեն նիհարել աշխատավայրում

ELLE-ը ներկայացնում է 15 կարճ խորհուրդներ, որոնք կօգնեն նիհարել՝ առանց աշխատանքից կտրվելու:

#1. Եթե աշխատավայրում քաղցրեղենի և բարձր կալորիականությամբ սննդի հյուրասիրությունից հրաժարվելն անհնար է, ապա պահեք դրանք ոչ թափանցիկ տուփերի մեջ, որպեսզի կարողանաք կենտրոնանալ աշխատանքի վրա:

#2. Ձեր աղբամանը տեղադրեք սենյակի հեռավոր անկյունում, որպեսզի ժամանակ առ ժամանակ կանգնեք և քայլեք:

#3. Երբ քաղցի զգացում ունենաք, ինչ-որ բան ուտելու փոխարեն՝ մի քիչ ջուր խմեք: Այն կմեղմացնի քաղցը:

Կարդացեք նաև

#4. Մի օգտվեք վերելակից:

#5. Երբեք մի կերեք աշխատանքային մոնիտորի առջև:

#6. Սուրճը փոխարինեք կանաչ թեյով:

#7. Նստակյաց կյանքի հետևանքները բացառելու համար շաբաթվա մեջ մի քանի անգամ աթոռը փոխարինեք ֆիթնեսի համար նախատեսված գնդով:

#8. Ժամանակ առ ժամանակ կանգնած աշխատեք. հանձնարարությունն այդպես ավելի արագ կանեք և ավելի շատ կալորիաներ կայրեք:

#9. Սեղանի վրա փոքրիկ հայելի դրեք և ամեն անգամ, երբ ցանկանաք «արգելված» սննդամթերք օգտագործել, ինքներդ Ձեզ ասացեք. «Եվս մեկ անգամ մտածիր»:

#10. Լարվածությունը թեթևացնելու համար մի փոքր մաստակ ծամեք:

#11. Ճաշեք 13:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում: Սա նիհարելու համար ամենաարդյունավետ ժամանակահատվածն է:

#12. 4 րոպեն մեկ՝ 5 անգամ աստիճաններով վազեք 30 վայրկյան. մինուս 200 կալորիա:

#13. Նարնջի մեկ կտորը փակում է ախորժակը և հանգստացնում է: Այլընտրանքային տարբերակ է նարնջի բույրով ցանկացած իր:

#14. Շատ լարված իրավիճակների համար ձեռքի տակ ունեցեք նուշով լի տոպրակ:

#15. Աշխատավայրում գտեք մեկին, ով նույնպես ցանկանում է նիհարել: Ընկերական մրցակցությունը կարող է օգտակար լինել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս