Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է մարզային ներդրումային 14 ծրագիր (ցանկ)

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:

Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են.

  • ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,
  • ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
  • ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
  • ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք,
  • Այգեգործության զարգացման ծրագիր:

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները:

Կարդացեք նաև

Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս