«Կիսելյովն իմ շատ հարազատ ընկերն է, ես իր ակումբում մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, նա շատ նորմալ մարդ է: Այդ մարդն ուղղակի մի անգամ ասել է, որ լավ կլինի, որ ռուսական լեզուն Հայաստանում իմանան, ի՞նչ վատ բան է ասել, ես էլ դրանից հետո ասել եմ՝ թող չիներեն էլ իմանան, պարսկերեն, տարբեր լեզուներ: Ես համարում եմ՝ այդ հարցը լրիվ արհեստականորեն սարքված հարց է Հայաստանում, որովհետև Ռուսաստանում ոչ մեկի վեջը չի, թե հայերը կխոսեն ռուսերեն, չեն խոսի ռուսերեն, թքած ունեն նրանք այդ ամենի վրա»:
«Փաստորեն, Ադրբեջանը համաշխարհային համայնքի առաջ կընդունի, որ այդ տարածքներն Ադրբեջանինը չեն, համենայն դեպս, դա խնդրահարույց տարածք է: Ադրբեջանական կողմն ուզում է ոչ թե Ղարաբաղի բուն տարածքների վերադարձը, այլ այդ 7 շրջաններից 5 շրջանի վերադարձը, բայց հայկական դիրքը, կարծում եմ՝ շատ հստակ է, որ, եթե ասված է, որ փաթեթային պետք է լինի որոշումը, ուրեմն՝ մինչև այդ շրջանների վերադարձնելն ամեն ինչը թղթի վրա պետք է գրված լինի, միջազգային համայնքը պետք է տեղյակ լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում միայն կարելի է անցնել այդ միջանկյալ ստատուսին»:
«Այն, որ քրդերը մոտակայում հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է հաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախության կփորձեն հասնել, բայց այդպես չէ: Այն կուսակցությունը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մեջ: Չի նշանակում, որ չի ունենա, կունենա, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ պետք է սկսենք հարաբերվել»:
«Թուրքիային մեջ մահմեդական հայեր շատ կան: Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Պաշտոնապես ՀՀԿ-ի կարծիքը երբ լինի, այն ժամանակ կխոսենք, դա այդ մարդկանց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի»,- ասաց վարչապետը:
«Իհարկե, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար ստեղծել հզոր կուսակցություն, ինչպես կար «Բարգավաճ Հայաստանը», և այն դառնար իշխող կուսակցություն, Ռոբերտ Քոչարյանը կմնար՝ որպես վարչապետ այդ կուսակցության կողմից, բայց Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործոն էր, ու դրա համար նա ինքը ստեղծեց իր կուսակցությունը, կուսակցությունն ունեցավ մեծ հաջողություն»:
Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ. կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն տալով ստանալ այն գիտելիքները, որոնք կենսական նշանակություն կունեննա ժամանակակից աշխարհում:
Բարդ բնավորություն ունեն, հակված են փակվածության և ընտանիքում ցանկացած դժվարության դեպքում ամբողջությամբ խորասուզվում են սեփական աշխատանքի մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես իմաստ չեն տեսնում վայրկենական տարվածության մեջ։
Դեմքը ներդաշնակ դարձնող մեկ, սակայն ընտիր արևապաշտպան ակնոցը արժե նրա վրա ծախսած գումարն ու ժամանակը:
Աղիներում բազմաթիվ բակտերիաներ են առկա։ Դրանց մի մասն օգտակար է օրգանիզմի համար, մյուս մասը՝ վնասակար։ Աղիներում բակտերիաների անհավասարակշռությունը մեծացնում է դիաբետի, սրտի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վնասակար բակտերիաների առկայությունը կարող է հանգեցնել ճարպերի կուտակման, այդ թվում՝ որովայնի հատվածում։
Սիլիկոնային հովտում Սինգուլյարության համալսարանի հիմնադիր Խոսե Լուիս Կորդեյրոն RT հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է երիտասարդացման տեխնոլոգիաների մասին, որոնք թույլ կտան ապրել հավերժ, ինչպես նաեւ մարդկության հեռազգացական ունակությունների մասին:
Հիվանդության առկայության դեպքում նույնիսկ մի քանի աստիճան բարձրանալը կարող է անկանոն շնչառության հետևանք դառնալ։
Անցած շաբաթ լրացավ գործող կառավարության գործունեության մեկ տարին, որն ընդունված է համարել կառավարությունների աշխատանքը գնահատելու խորհրդանշական ժամանակահատված։ Ոմանց համար դա բավարար ժամկետ է՝ գնահատելու կառավարության աշխատանքը, որոշների համար մեկ տարին քիչ է՝ խոսելու լավ կամ վատ արդյունքների մասին։ Դրական կամ բացասական գնահատականների հիմքում դրվում են վիճակագրական ցուցանիշները։ Հասարակությունը, սակայն, կառավարությունների աշխատանքը գնահատում է սեփական կենսամակարդակով, որն անցնող մեկ տարվա ընթացքում էականորեն չի փոխվել։
«Գիտեք, իրար հակադրելը անընդունելի է: Չի կարելի ասել՝ առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցի կարգավորումը: Չի կարելի հակադրել, ոչ: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարւտիկ՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց նա:
«Սփյուռքը գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչև 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան. ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը: Հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»:
«Վերջին տարիներին ավելի լավ գործեր ենք արել: Մեր խնդիրները Գերմանիայում այնտեղ կլուծենք, մեր հիմնական խնդիրը Հայաստանն է. Հայաստանը պետք է լավ լինի: Ես հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանը պատրաստ է ներգաղթի, այս տարի ավելի մեծ հույսով եմ լցված՝ քառասուն տոկոս զբոսաշրջիկներ են գալիս»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որին մասնակցում է 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Այսօր լրագրողները Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք զինծառայողները սովա՞ծ են մնում, քանի որ վերջերս մամուլում գրվեց, որ մի զինծառայող մտել է արցախցու տուն ու ուտելիք է գողացել:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր համար շատ արդյունավետ է սկսել անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը:
Հարցին՝ Դուք այստեղ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի դերը բացառո՞ւմ եք, նրանց կողմից ճնշումներ չե՞ն եղել, Մ. Հակոբյանը պատասխանեց, որ, իհարկե, բացառում է:
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Պարոնայք, 3 օր ոչինչ չեմ կերել, ազնվորեն եմ ասում: Վախենում եմ գողանալ, որովհետև փախչելու ուժ չունեմ: Բայց ուտել շատ եմ ուզում: Խնդրում եմ, տվեք՝ ով ինչքան կարող է: Դեմքիս մի նայեք. խոստովանում եմ, խմում եմ, ու ինչ էլ տաք, երևի էլի խմելու եմ: Ու քայլեց առաջ:
Ծաղկամանում, հողի մեջ աճող թանձրատերևուկը ժողովրդի մեջ հայտնի է՝ որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն, կան մարդիկ էլ, որոնք այն օգտագործում են՝ որպես բուժիչ միջոց:
Մայր լինելն ամենաբարդ աշխատանքն է, որը կարելի է պատկերացնել, և երբեմն կարող ես չդիմանալ այդ լարվածությանը: Դու լաց ես լինում, կրկին ես փորձում, չի հաջողվում, կրկին աշխատում ես ու ամեն բան սովորում: Բայց միևնույն ժամանակ՝ դու մեծ հաճույք ես ստանում և ավելի մեծ սեր ես զգում, քան կարող էիր պատկերացնել:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեցին որոշ հիվանդներ, իրենց մոտ հեմոգլոբինի մակարդակը շատ ցածր է լինում, ուստի, առնվազն անբարոյականություն է այս դեղը հիվանդների մեծ մասին հասանելի չդարձնելը: Հեմոդիալիզի ժամանակ էլ կարող է իրենց ճնշումն ընկնել:
Կարտոֆիլի պյուրեն ամենատարածված և ամենասիրելի ճաշատեսակներից մեկն է։ Marketium.ru-ն գրում է, որ այս սննդարար, ունիվերսալ ու համեղ ճաշատեսակն իր ուրույն տեղն ունի աշխարհի շատ ժողովուրդների խոհանոցում։ Բայց… պարզվում է՝ այն կարելի է պատրաստել բոլորովին այլ կերպ։
Մոնիկա Բելուչին արդեն մի քանի տասնամյակ համարվում է Իտալիայի սեքս խորհրդանիշը: Նրա գեղեցկությունը, ինչպես լավ գինին, տարիների հետ ավելի վառ ու բազմաշերտ է դարձել: Իսկ նա արդեն 51 տարեկան է: Նա հիմա էլ շարունակում է ակտիվորեն աշխատել և միշտ կատարյալ տեսք ունի:
Ինչո՞ւ որոշ կանանց անձնական կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, դե քանի որ նրանց` սիրո մասին ունեցած համոզմունք-մոլորությունները չափազանց մեծ քանակություն են կազմում:
Կոշիկները փոխակերպում են Ձեր մարմնի կեցվածքն ու արտահայտությունը: Դրանք Ձեզ վեր են բարձրացնում ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ զգայական մակարդակում: