
«Դա ես չեմ որոշում». Մովես Հակոբյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Այսօր լրագրողները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեցին, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելն ինչո՞վ էր պայմանավորված:
Ի պատասխան՝ Մ. Հակոբյանն ասաց. «Ըստ Ձեզ՝ ես Ձեր հարցին կպատասխանե՞մ: Նախարարը մեկնաբանել է և մեկնաբանել է այնպես, ինչպես եղել է մեր պլանների մեջ»:
Հարցին՝ Դուք այստեղ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի դերը բացառո՞ւմ եք, նրանց կողմից ճնշումներ չե՞ն եղել, Մ. Հակոբյանը պատասխանեց, որ, իհարկե, բացառում է:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող՝ իր պաշտոնանկության մասին տեղեկություններին՝ Մ. Հակոբյանը նշեց, որ այդ մասին քննարկում չի ունեցել նախարարի հետ: Նրա խոսքով՝ նման բաներ լրագրողներն են տարածում:
Հարցին, թե, փաստորեն, այդ լուրերն իրականության հետ որևէ կապ չունե՞ն՝ Մ. Հակոբյանը պատասխանեց, որ կարծում է՝ կապ չունեն:
Լրագրողի ճշտող հարցին, թե՝ Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՊՆ-ում, նա այսպես պատասխանեց. «Դա ես չեմ որոշում»: