«Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, և այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»։
«Սիրելի ժողովուրդ, երբ ես վառեցի ազատության ջահը ԱԺ-ում, ես երազում էի այսօրվա մասին։ Ես երազում էի, որ ձեր առաջ վառեմ ու ասեմ՝ կեցցեք դուք, որ վառ պահեցիք ազատության ջահը»,- Հանրապետության հրապարակում իր ելույթում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից
Քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողները հայտարարություն են պատրաստում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:
«Մարտի 1-ի մասին վարչապետի խոսքն աղավաղված է ներկայացվել և մեկնաբանվել։ Խոսքը վերաբերում էր քաղած դասերին․ իշխանությունը նույնպես դասեր է քաղել 2008 թվականի Մարտի 1-ի դժբախտությունից։ Եվ հենց այդ դասեր քաղելն է, որ մեզ ստիպում է որոնել ուղիներ՝ այս հարցի քաղաքական, խաղաղ հանգուցալուծման։ Վարչապետի հարցն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ՝ պարոն Փաշինյան, իսկ դուք այդ դասերը քաղե՞լ եք»:
«Բացի ցույցերի մասնակիցներից, կան նաև այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքներն էլ հարգվեն։ Սահմանափակել տեղաշարժը՝ մնացած բոլորի, որոնք չեն մասնակցում այդ ցույցերին, չեմ կարծում, թե որևէ երկրում թույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, տեղեկություն չունի, թե իր որդին այս պահին որտեղ է գտնվում։
«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է, և հետամուտ է լինելու այդ իրավունքի կատարմանը։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ ինչպես և ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ և նախատեսում են գործընթացներ՝ հավաքները օրինական անցկացնելու հետ կապված։ Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել»:
Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս երկխոսության կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահ է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է, քաղաքականության մեջ փլավ, ինչպես և պատերազմում, չի բաժանվում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
shanttv.am-ի տեղեկություններով՝ քիչ անց Մաշտոցի պողոտայում գտնվող նախագահական նստավայրում պետք է հավաքվեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, թե այս օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին դպրոցականների և, հատկապես, մանկահասակ երեխաների ներրգրավումը կարմիր գիծ է։
«Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հասարակության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավել իրավապահներ»։
Թռչունը, որը ձեզ ամենաշատն է դուր եկել, կարող է պատմել ձեր բնավորության առանձնահատկությունների մասին:
Կնոջ բնավորության վրա, ի թիվս այլ գործոնների, ազդում է նաև ամիսը, որի ընթացքում նա ծնվել է: Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ինչ կարելի է իմանալ կնոջ մասին՝ կախված այն ամսից, որի ընթացքում նա ծնվել է:
Անութափոսերը, ծնկներն ու արմունկները հաճախ են մուգ գույն ստանում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մարմնի այս հատվածներում մաշկի մգացումը հիմնականում պայմանավորված է մաշկին մահացած բջիջների կուտակմամբ, հագուստի հետ մշտական շփմամբ:
Հաղարջը վիտամինների, հանքանյութերի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Nat-woman.ru-ն ներկայացրել է հաղարջ օգտագործելու լուրջ պատճառներ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում:
«Բանակցությունը, կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ»,- նշեց Կարապետյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ:
«Ես տեսնում եմ, որ կան երրորդ ուժեր, որոնք կարող են լինել բզբզողները, որ իրավիճակը հանեն հունից, ու սթափության կոչս նաև վերաբերում է այդ առումով»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը::
«Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով»։
«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում րոպեներ առաջ ձերբակալել են հանդես է եկել հերթական կոչով․