Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանությունների կողմից արվող երկխոսության կոչերին:
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապրիլի 23-ի իրավիճակը ցույց կտա, թե ապրիլի 24-ին ինչ են պատրաստվում անել։ Ճշտող հարցին՝ բայց ապրիլի 24-ին ինչ-որ բան անելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ապրիլի 24-ին ինչպե՞ս կարող ենք որևէ բան չանել։ Պարզ է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին նախատեսում է այց՝ Ծիծեռնակաբերդ»։
«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են». այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խոյ։ Խոյերի նշանաբանը պարզ է՝ եթե ես կարող եմ դա անել, նշանակում է՝ կարող եք նաև դուք։ Նրանց հետաքրքիր չեն վախկոտներն ու անձնատուր լինելու պատրաստ մարդիկ։ Գործում են ներքին մղման ազդեցությամբ, ժամանակ չեն կորցնում։
Խոլեստերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկն է: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը բարձ է:
AppStore-ից ջնջվել է Calculator% հավելվածը: Այս հավելվածը թույլ էր տալիս օգտատերերին թաքցնել անձնական լուսանկարներն ու տեսանյութերը գաղտնի թղթապանակում, որն ուներ սովորական հաշվիչի տեսք:
Այս դիմակը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր նոսր մազեր ունեն, որոնք արագ կորցնում են ծավալը: Mirkrasoty.life-ի հաղորդմամբ՝ դիմակն ամրացնում է մազարմատները՝ դրանք դարձնելով ավելի խիտ, ինչպես նաև ծավալ հաղորդելով:
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական հանրահավաքը:
«Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին։ Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»:
ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին։
«Արդեն այն տարիքում եմ, որ հավատում եմ միայն գործողություններին, այլ ոչ խոսքերին: Վերջիվերջո, մենք զարգացում կամ անկում ենք ապրում գործողությունների արդյունքում, այլ ոչ թե խոսքերի, այնպես որ՝ կապրենք և կտեսնենք»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ, իսկ ծեծողները քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ են, Aysor.am-ին տեղեկացրել է ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին։ 168.am-ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։
Քիչ առաջ, երբ Կառավարական տուն 3 մասնաշենքի ետնամուտքի դիմացից ոստիկանները հեռացնում էին ցուցարարներին, Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ արեց ոստիկաններին չդիմադրել, իսկ ինքը նստեց գետնին։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Այս պահին ցուցարարները շրջափակել են Կառավարական տուն 3-ը, որտեղ գտնվում են մի քանի նախարարություններ։ Ոստիկանները շենքի մուտքի դիմաց պատ են կազմել։
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել առավոտյան ժամը 08:00-ին հավավել ՀՀ կառավարության շենքի մոտ, որպեսզի խափանեն այսօրվա կառավարության նիստի աշխատանքները:
Ուշադրությունը կենտրոնացրեք այս լուսանկարի վրա։ Ինչ պատկեր եք տեսնում դրանում։
Մարդիկ, վախենալով պատասխանատվությունից և ցավից, հաճախ են փորձում խուսափել դրանցից՝ ավարտելով հարաբերությունները, որոնք չեն էլ հասցրել սկսվել։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 3 նշանի ներկայացուցչի, ովքեր փախչում են հարաբերություններից։
Եղունգների վիճակն ուղղակիորեն կապված է առողջական վիճակի հետ: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ եղունգների հետ կապված խնդիրները կարող են հուշել առողջական խնդիրների առկայության մասին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը դիտեք վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 22-ի «Հորիզոնի» գլխավոր թողարկման ընթացքում:
Ավոկադոն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի շարք բուժական միջոցների պատրաստման ընթացքում, քանի որ սննդարար նյութերը կարող են օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, ամրացնել իմունային համակարգը։
Իշխանությունները ոչ միայն իրենց ստանձնած պարտավորություններն են հարգում, այլև՝ մասնավորապես, ոստիկանությունն ու ուժային կառույցները, բացառիկ հանդուժողականություն են ցուցաբերում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Human Rights Watch-ի և ԱՄՆ Պետքարտուղարության կոչերին, այն է՝ հարգել ստանձնած պարտավորություններն ու Երևանում անցկացվող հավաքների ժամանակ ցուցաբերել զսպվածություն։
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձինք բռնություն են կիրառել factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի նկատմամբ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ:
«Մեր շարժումն ունի համազգային աջակցություն, ունենք համազգային շարժում, որն անխուսափելիորեն հաղթելու է»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
1 և 2՝ օդ։ Այս մարդկանց կյանքի գլխավոր արժեքներն են ներդաշնակությունը, սերը, հանգստությունը։ Նրանք ընկալունակ են, ուշադիր, երազկոտ, հաճախ են ճախրում ամպերում, իդեալիստ են։ Նրանց հատուկ է իրադարձությունները չափազանցնելը՝ չնայած զարգացած ինտուիցիա ունեն, որն օգնում է խուսափել ոչ ադեկվատ մարդկանցից և վտանգավոր իրավիճակներից։