«Եթե ընդհարում լինի՝ պատասխանատվությունը մնալու է միայն ՀՀ իշխանության վրա, ՀՀ-ն էլ այլ տեղ չի ունենալու՝ բացի ԵԱՏՄ-ից». Արամ Սարգսյան

«Ես տեսնում եմ, որ կան երրորդ ուժեր, որոնք կարող են լինել բզբզողները, որ իրավիճակը հանեն հունից, ու սթափության կոչս նաև վերաբերում է այդ առումով»,- 1in.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը::

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այն ասածին, թե Նիկոլ Փաշինյանն ընդամենը 7-8 տոկոս հավաքած խմբակցության ղեկավարն է՝ Ա. Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ միայն 7-8 հոգանոց խմբակցության ղեկավարը, Սերժ Սարգսյանը չէր էլ գա բանակցելու.

«Նա հանրային լուրջ ըմբոստության, լուրջ զանգվածի առաջնորդն է, և միայն Նիկոլ Փաշինյանն է, որ այսօր կարող է հարթակից դիմել հանրությանը և ինչ-որ կոչեր անել, փորձել խնդիրները լուծել սթափության շրջանակներում: Ես լինելու եմ այդ հարթակում, ես խոսելու եմ ժողովրդի հետ, բայց ես չեմ կարող այդ կոչերն անել, որովհետև այդ հրապարակի տերը Նիկոլ Փաշինյանն է»:

Ա. Սարգսյանի առաջին հորդորն իշխանություններին է ուղղված. «Եթե ընդհարում լինի՝ անկախ նրանից, թե ժողովրդին ով է կոչ արել, հրապարակ բերել, իշխանություններն էլ շատ լավ գիտեն, որ թե՛ Տուսկի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից ամբողջ պատասխանատվությունը մնալու է միայն ՀՀ իշխանության վրա, ՀՀ-ն էլ այլ տեղ չի ունենալու՝ բացի ԵԱՏՄ-ից, որտեղ չեն գործելու ո՛չ ուղիղ եթերները, ո՛չ ազատ մամուլը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս