
Ստուգված միջոց՝ թևատակերը սպիտակեցնելու համար

Անութափոսերը, ծնկներն ու արմունկները հաճախ են մուգ գույն ստանում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մարմնի այս հատվածներում մաշկի մգացումը հիմնականում պայմանավորված է մաշկին մահացած բջիջների կուտակմամբ, հագուստի հետ մշտական շփմամբ:
Այս խնդրի պատճառ կարող են դառնալ նաև մի շարք սովորություններ՝ մազահեռացում, դեզոդորանտների օգտագործում, խոնավություն, ճարպակալում, հորմոնալ անհավասարակշռություն: Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի ազատվել այս տհաճ խնդրից:
Հարկավոր է
- 2 ճաշի գդալ ալյուր
- 2 ճաշի գդալ կարտոֆիլի հյութ
- 2 ճաշի գդալ բազուկի հյութ:
Ինչպես պատրաստել և օգտագործել: Ալյուրը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք կարտոֆիլի և բազուկի հյութերը: Լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք:
Տաք, թաց սրբիչով մաքրեք անութափոսերը: Մատների ծայրերով խառնուրդը քսեք անութափոսերին: Երբ խառնուրդը չորանա, լվացեք այն: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը